Երեխաները նշում են Ծաղկազարդի կիրակին

20.04.2011

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար պրն. Արմեն Աշոտյանի աջակցությամբ` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը Կլոր սեղան հիմնադրամի հետ համատեղ արդեն մի քանի տարի իրականացնում են «Երեխաները տոնում են Ծաղկազարդը» ծրագիրը: Ծաղկազարդի տոնը հռչակվել է երեխաների օրհնության օր: