Երդման արարողություն Խոր Վիրապում

25.02.2019

Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում տեղի ունեցավ Արարատի զորամասի նորակոչիկների երդման արարողությունը: ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կատարեց խաչերի օրհնման արարողություն: Աշոտ Երկաթի խաչի մանրակերտ խաչերն այսուհետ պաշտոնապես կամրացվեն զինվորի հագուստի վրա՝ համազգեստի ձախ մասում: