Եվրոպայի շախմատի 15-րդ անհատական առաջնության մասնակիցները Մայր Աթոռում

11.03.2014

Մարտի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին: Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց առաջնության մասնակիցներին և մրցապայքարում արձանագրված արդյունքները: