Եպիսկոպոսական ձեռնադրություն

18.11.2014

2014 թ. Նոյեմբերի 16-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում, հընթացս հայրապետական Ս. Պատարագի, Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական աստիճան ստացան Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նարեկ վարդապետ Բերբերյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը և Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը` համալրելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսաց դասը: