Եկեղեցու օծում Վաղաշեն գյուղում

08.10.2014

Հոկտեմբերի 4-ին օծվեց Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի նորակառույց Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցին ձեռամբ թեմակալ առաջնորդ գեր. Տ. Մարկոս եպս. Հովհաննիսյանի: Եկեղեցու բարերարն է համագյուղացի Հենրի Մելքոնյանը, իսկ ճարտարապետը՝ Հրաչյա Գասպարյանը: