Եկեղեցու օծում Պառնի գյուղում

02.10.2012

Լոռու մարզի Սպիտակի շրջանի Մեծ Պարնի գյուղում, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք.. Չուլջյանի ձեռամբ, վերաօծվեց 19-րդ դարի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արարողությանը ներկա էին Լոռու մարզպետը, գործարարներ եւ մտավորականներ: Նորաօծ եկեղեցում Սուրբ Պատարագ մատուցեց Սպիտակի շրջանի հոգեւոր հովիվ Տ. Ավետիք աբեղա Սողոմոնյանը: