Եկեղեցու հիմնարկեք Դալարիկ գյուղում

04.11.2013

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում, ձեռամբ թեմակալ առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամյանի, տեղի ունեցավ տարածաշրջանում առաջին եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Բազմաթիվ հավատացյալներ Դալարիկ գյուղից եւ Արմավիրի մարզից ներկա էին արարողությանը: Եկեղեցու ճարտարապետն է Սեդրակ Վարդանյանը: Եկեղեցու կառուցումը նախատեսված է ավարտել երկու տարուց: