Եկեղեցու հիմնարկեքի կարգ Դարբնիկ գյուղում

05.10.2016

Արմավիրի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սիոն եպս. Ադամյանի ձեռամբ կատարվեց Արարատի մարզի Դարբնիկ համայնքում կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը: Եկեղեցին կառուցվում է ինչպես գյուղում ապրողների, այնպես էլ դրսում գտնվող համագյուղացիների ջանքերով: Ճարտարապետն է Հակոբ Բաբախանյանը: