Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարը
13.11.2013
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարավային Կորեայի Բուսան քաղաքում կայացավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համագումարը: «Կյանքի Աստված, առաջնորդի´ր մեզ դեպի խաղաղություն և արդարություն» խորագիրը կրող համաժողովին մասնակցեցին 150 երկրների շուրջ 360 Եկեղեցիների ներկայացուցիչներ, եկեղեցու պետեր, բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական գործիչներ: Համաժողովի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետն առանձին հանդիպումներ կունենա տարբեր Եկեղեցիների առաջնորդների և ԵՀԽ պաշտոնյաների հետ: