Դիլիջանում Հայոց հայրապետն օծեց նոր կառուցվող եկեղեցու հիմնաքարերը

21.10.2019

Հոկտեմբերի 18-ին Դիլիջան քաղաքում Ամենայն հայոց հայրապետն օծեց նոր կառուցվող եկեղեցու հիմնաքարերը: Եկեղեցին գտնվում է Աղստև գետի ափին՝ Գետափնյա 3/2 հասցեում, գրեթե քաղաքի կենտրոնում։ Կառուցումն իրականացվում է IDeA հիմնադրամի՝ Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակում: Եկեղեցու ճարտարապետը Մաքսիմ Աթայանցն է: