Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն-2012

25.12.2012

Դեկտեմբերի 25-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն: Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կատարեց Գևորգյան Հոգևոր ճեմարանի 33 սաների, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի և Տավուշի թեմի երկու սպասավորների սարկավագական ձեռնադրությունը: