Դատավարություն՝ Հայոց ցեղասպանության ժխտումը

03.02.2015

Հունվարի 28-ին Ստրասբուրգի Մարդու իրավունքների եւրոպական դատարանում մեկնարկել է թուրք ազգայնական ակտիվիստ , Թուրքիայի աշխատավորական կուսացության առաջնորդ Դողու Փերինչեքի դատավարությունը: Նա դեռեւս 2005թ. ժխտել էր Հայոց ցեղասպանությունը՝ անվանելով այն միջազգային սուտ: