Դասախոսություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում

18.11.2013

Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում «Սուրբ Թադեի վանքը» թեմայով դասախոսություն կարդաց իրանահայ մտավորական Շահեն Հովսեփյանը: Դասախոսությանը ներկա էին ճեմարանի սաներ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազմաթիվ միաբաններ: Հայ Եկեղեցու Սրբազան Ավանդության համաձայն Սբ. Թադեի վանքում է թաղված Սուրբ Թադեոս առաքյալը: