Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվել է «Քարոզչության և հասարակայնության հետ կապերի» բաժինը

21.07.2014

Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում բացվել է «Քարոզչության և հասարակայնության հետ կապերի» բաժին: Բաժնի գործունեությունը ենթադրում է ճեմարանի մասին համակողմանի ինֆորմացիայի տարածում, կապերի ամրապնդում Սփյուռքի գաղթօջախների հետ, ինչպես նաեւ մեծ դերակատարություն՝ ճեմարանն ուսանողներով համալրելու գործում: