Գևորգյան հոգևոր ճեմարանում անցկացվեցին բակալավրիատի քննություններ

25.05.2015

Ծրագրային որոշ փոփոխություններից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանում անցկացվեցին առաջին բաց քննությունները բակալավրի աստիճանի համար: Ճեմարանում կրթությունը երկու փուլով է՝ բակալավրիատ և մագիստրատուրա: Չորս տարի ուսանելուց հետո ուսանողները հանձնում են պետական քննություններ, գրում դիպլոմային աշխատանքներ: