Գևորգյան հոգևոր ճեմարանի մարզադահլիճի և միջոցառումների կենտրոնի բացման արարողություն

09.11.2011

Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12--րդ տարեդարձի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, նոյեմբերի 5-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի (Աստվածաբանական համալսարան) մարզադահլիճի եւ միջոցառումների սրահի բացման արարողությունը: Բացման արարողությանը ներկա էին բարերարներ տեր եւ տիկին Պետրոս եւ Աննա Օրունջանկչիելիները Լոս Անջելեսից (ԱՄՆ), տարբեր թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, պրոֆեսորներ, Գեւորգյան ճեմարանի ուսանողներն ու աշխատակազմը: