Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի համերգը Կամերային երաժշտության տանը

26.05.2014

Մայիսի 21-ին, Հոգևոր երաժշտության կենտրոնի նախաձեռնությամբ, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի քառաձայն երգչախմբի համերգը: Հայ հոգևոր երաժշտության հետ միասին նաև հնչեցին հատվածներ Բախի, Վիվալդիի, Պյոտոր Յանչակի հայտնի ստեղծագործություններից: