Գևորգյան հոգևոր ճեմարանի բացման հանդիսությունը

14.09.2017

Սեպտեմբերի 12-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ճեմարանի 2017-2018 թթ. ուսումնական տարվա բացման արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու դասախոսական անձնակազմը, և այլ հրավիրյալներ: