Գրքերի շնորհանդես Մայր Աթոռում 2011

22.02.2011
Երեխաների համար նախատեսված «Իմ գանձարանը» ալբոմը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Քրիստոնեական դաստիարակության կենտրոն»-ի եւ Հայաստանում «world vision» բարեգործական կազմակերպության հովանավորությամբ: Այն իր մեջ ներառում է հատվածներ Սուրբ Գրքից եւ Հայոց պատմությանից կարեւոր իրադարձությունների եւ անձանց վերաբերյալ:

«Մեր կյանքը Աստծո հետ» ձեռնարկը կրթական տեղեկատու է, որը կիրառում են կիրակնօրյա դպրոցներում որպես դասագիրք, իսկ այլ ուսումնական հաստատությունների համար՝ որպես լրացուցիչ գրականություն: Գիրքը նախատեսված է 6, 7-10, 10, 12 եւ 14 տարեկան երեխաների համար: Ձեռնարկը բաղկացած է երկու մասից` առաջին մասն աշակերտների, իսկ երկրորդ մասը ուղեցույց է ուսուցիչների համար: