Գրող Յաիր Աուրոյի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

13.07.2013

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հրեա անվանի գրող, պատմաբան եւ ցեղասպանագետ Յաիր Աուրոյին: Նրա «Անընդունելի անտարբերություն» գիրքը, որը հայ եւ հրեա ժողովուրդների ցեղասպանությունների մասին է, թարգմանվել է հայերեն եւ շուտով կներկայացվի հանրությանը: