Գրիգոր Նարեկացու նշանավոր մատյանի աղոթքները թարգմանվել են պորտուգալերեն
13.08.2024
Բրազիլիայի հայոց թեմի ջանքերով թարգմանությունը լույս է տեսել առանձին գրքույկով։ Գրքի շնորհանդեսը կայացել է հուլիսի 31-ին՝ կիրակնօրյա սուրբ պատարագից հետո, Սան Պաոլոյի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Թեմակալ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը սուրբ խաչով օրհնել է Նարեկացու նշանավոր աղոթագրքի նոր թարգմանությունը: