Գյուտ նշխարաց-2014

09.07.2014

Հուլիսի 5-ին Հայ Եկեղեցին նշեց սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետի նշխարների գյուտի տոնը: Այս առիթով, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնի նախորդ օրը , ուխտավորները խաչվառների ու հոգևոր երգեցողությամբ, Խոր Վիրապ վանական համալիրից դուրս բերեցին Լուսավորչի կանթեղից վառված լույսն ու բերեցին Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի: Այդ օրը նշվում է նաեւ որպես Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ուխտի օր: