Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգումը
19.10.2015
Շիրակի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Միքայել եպս. Աջապահյանի օրհնությամբ եւ Վարդան Ղուկասյանի տրամադրած նյութական միջոցներով սկսվել են Գյումրու Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերանորոգչական աշխատանքները: Եկեղեցին մեծապես վնասվել էր 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից: