Գիտաժողով Իզմիրլյան բժշկական կենտրոնում

29.09.2014

Սեպտեմբերի 26- 27-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում տեղի ունեցավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի ամենամյա գիտաժողովը, որին մասնակցում էին Եվրամիության և ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 150 մասնագետներ: