Գիտաժողով Բուլղարիայի հայոց թեմի 145-ամյակի կապակցությամբ
19.09.2012
Հայ Առաքելական Եկեղեցու Բուլղարիայի հայոց թեմի գործունեության 145-ամյակի առիթով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հրավիրվել էր գիտաժողով, որին մասնակում էր նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Գիտաժողովի ժամանակ անդրադարձ եղավ հայ-բուլղարական հոգեւոր մշակութային կապերի եւ Հայոց թեմի գործունեության մասին: Թեմի հոբելյանին նվիրված գիտաժողովը կարեւոր էր ոչ միայն հայերի, այլեւ բուլղարների համար, որպեսզի բուլղար ժողովուրդը ճանաչի եւ գնահատի դարեր ի վեր իրենց կողքին ապրած հայ ժողովրդին եւ նրա մշակույթը: