Գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը

10.06.2015

Հայ Առաքելական Եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդարանի եւ Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով Բաղդադում Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով էր կազմակերպվել: Այն կրում էր «Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ քայլ դեպի միջազգային խաղաղություն» խորագիրը: Գիտաժողովին մասնակցել են 500 պատգամավորներ, հոգեւոր առաջնորդներ, քաղաքական ուժերի, հասարակական, կրթական եւ մշակութային շրջանակների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: