Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի փակումը-2014

14.07.2014

Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի 2013-2014 թթ. ուսումնական տարվա փակման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանները, Մայր Աթոռի բարերար Հայկ Դիդիզյանը, Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների տեսչական ու ուսուցչական անձնակազմը և Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները: