Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տպագրական գործունեությունը

07.10.2014

Վերջին տարիներին Գևորգյան հոգևոր ճեմարանը զբաղվում է նաև ակտիվ գրահրատարակչական աշխատանքով: Հայերեն են թարգմանվում եւ տպագրության պատրաստվում նոր դասագրքեր, ձեռնարկներ տարբեր թեմաներով: Վերջին հրատարակությունը Գեորգիոս Ֆիլիասի` «Եկեղեցական հռետորություն և ժամանակակից աստվածաբանական խոսքի փոխանցում» ուսումնական ձեռնարկն է` նախատեսված հոգևոր կրթական հաստատությունների համար, որը հունարենից թարգմանել է Տ. Գաբրիել քահանա Վարդանյանը: