Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակը

15.10.2014

Հոկտեմբերի 12-ին Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի հանդիսությունների դահլիճում , բարձր նախագահությամբ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նշվեց Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրման 140-ամյակը: Միջոցառմանը ներկա էին Համայն Արևելքի պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, նախկին և ներկա ճեմարանականներ, բազմաթիվ մտավորականներ: