Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Նյու Յորքում

07.11.2016

 Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Նյու Յորքում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։ Նախորդ օրերին Նյու Յորքում տեղի էր ունեցել նաեւ Գերագույն հոգևոր խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի և ՀԲԸՄ կենտրոնական վարչության միացյալ ժողովը: