Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

01.11.2012

Հոկտեմբերի 30-31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: Օրակարգում ընդգրկված հարցերը հիմնականում ներեկեղեցական խնդիրների էին վերաբերում: Զեկույցներ եղան Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցառումների եւ սիրիահայությանն օգնելու մասին: Քննության առնվեցի մի շարք կարգապահական հարցեր, ի մասնավորի` թեմերում սպասավորող Մայր Աթոռի միաբանների` հնգամյա ծառայության ավարտին Մայր Աթոռ վերադառնալու պարագան եւ Հայաստանի թեմերի հոգեւոր հովիվների` սպասավորության վայրերում բնակության խնդիրը: