Գերագույն Հոգեւոր Խորհրդի արտահերթ նիստ

04.09.2012

Սեպտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն Հոգեւոր Խորհրդի արտահերթ նիստ: Հոգեւոր Խորհուրդը դատապարտեց Հունգարիայի կառավարության կողմից մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից ոճրագործին ներում շնորհելու փաստը եւ կոչ արեց քույր եկեղեցիներին, կրոնական կազմակերպություններին, հասարակական կառույցներին` դատապարտելու կատարվածը: