Գերագույն հոգեւոր խորհուրդը քննարկել է ոստիկանության անհամաչափ ուժի կիրառման հարցը

17.06.2024

Հունիսի 11-13-ը Մայր Աթոռում կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովին քննարկվել է հայրենիքի առջև ծառացած արտաքին սպառնալիքներն ու ներքաղաքական զարգացումները։ Գերագույն հոգևոր խորհուրդը անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին, անվտանգության մարտահրավերներին և խաղաղ ցուցարաների նկատմամբ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի գործադրման միջադեպին: