Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի վշտակցության խոսքը` Բեյրութում պայթյունի հետևանքով զոհվածների հոգեհանգստյան արարողության ժամանակ

10.08.2020

Օգոստոսի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց հոգեհանգստյան կարգ` սույն թվականի օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով զոհվածների համար: