Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը հանդիպել է ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդության հետ

20.05.2013

ԱՄՆ Արեւելյան հայոց թեմ կատարած իր հայրապետական այցի ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց թեմական խորհրդի նորընտիր անդամներին, որոնք Նորին Սրբությանը ներկայացրեցին 2013թ. կատարվելիք թեմական ծրագիրը: