Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի եւ Կանադայի հայոց թեմերի ուխտավորներին
29.07.2013
Հուլիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության «Մարի Մանուկյան» վարժարանի ավարտական սաներին` ուղեկցությամբ Բուենոս Այրեսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Մաղաքիա աբեղա Ամիրյանի և Կանադայի Տորոնտո քաղաքի Ս. Երրորդություն Եկեղեցու «Ս. Սահակ-Մեսրոպ» դպրոցի աշակերտներին` առաջնորդությամբ Տորոնտոյի Ս. Վարդան եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գեղարդ ավագ քահանա Կարապետյանի: