Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին

22.04.2013

Ապրիլի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին: Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորաբար մտահոգություն արտահայտեց «Զինապարտության մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքների գործադրության առնչությամբ եվրոպական տարբեր կառույցների կողմից առնվող որոշումների առիթով: