Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է «Վերածնունդ» միջազգային փառատոնի ժյուրիի անդամներին

22.04.2013

Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին: Ամենամյա այս մրցույթ-փառատոնն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ: