Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը զինվորական հիվանդանոց-2014

29.01.2014

Բանակի տոնի նախօրեին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելեց երևանյան զինվորական հոսպիտալներից մեկը: Հայրապետը շրջեց զինվորական հիվանդանոցի մի քանի բաժանմունքներում եւ այցելեց հիվանդներին: Վեհափառին ուղեկցում էր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: