Բրազիլիայի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ մայր տաճարում մատուցվել է սուրբ Պատարագ

29.04.2024

Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի առիթով Բրազիլիայի Հայոց Թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ մայր տաճարում մատուցվել է Պատարագ, որի ավարտին եկեղեցու բակում վեր խոյացող Հայոց Մեծ Եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակաթողի մոտ կատարվել է բարեխոսական կարգ: Թեմակալ առաջնորդը ընթերցել է հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը։