Բրազիլիայի հայոց թեմը հայ ռազմագերիների խնդրով դիմել է Բրազիլիայի Հանրապետությանը

08.06.2021

Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանը զրուցել են մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ: Հանդիպմանը քննարկվել են Հայոց ցեղասպանության ճանաչմանը, արցախյան պատերազմին և գերիների վերադարձին վերաբերող հարցեր: