Բուլղարիայի հայոց թեմը նոր առաջնորդ ունի
23.06.2015
Հունիսի 20-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Բուլղարիայի հայոց թեմում տեղի ունեցավ թեմակալ առաջնորդի ընտրություն: Թեմական-պատգամավորական ժողովը Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ ընտրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանին: