Բուլղարահայ ուխտավորների այցը Հայաստան

13.09.2017

«Ուխտագնացություն դեպի Մայր Հայաստան» ծրագրի շրջանակում Հայաստան է այցելել Բուլղարիայի հայոց թեմի ուխտավորների խումբը՝ Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տ. Իսահակ վրդ. Պողոսյանի գլխավորությամբ: Ուխտավորներն իրենց այցի ընթացքում եղան Հայաստանի մի շարք տեսարժան վայրերում եւ այցելեցին Մայր Աթոռ: