Բոստոնի հայ ուխտավորների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

07.07.2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Բոստոն քաղաքից Հայաստան ժամանած ուխտավորներին` ուղեկցությամբ Մասաչուսեցի Սրբոց Թարգմանչաց հայկական եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Գրիգոր քհն. Սաբունջյանի: Հայաստան այցի ընթացքում խումբը «Ֆուլեր» տնաշինական ծրագրի շրջանակում մասնակցել է Վանաձորում նորակառույց տան շինարարական աշխատանքներին: