Բերդի Ս. Հովհաննես եկեղեցու օծումը

16.09.2014

Սեպտեմբերի 14-ին` Խաչվերացի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Տավուշի թեմ, ուր հանդիսապետեց Բերդ քաղաքի նորակառույց Ս. Հովհաննես եկեղեցու օծման սրբազան արարողությունը, որին մասնակցում էր նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:Եկեղեցու բարերարն է Ջոն Սթիվենսն ԱՄՆ-ից, իսկ ճարտարապետը՝ Արտակ Ղուլյանը: