Բերդի Սբ. Գեւորգ եկեղեցու զանգերի եւ խաչի օծումը
25.02.2014
Վերջերս, ձեռամբ գերաշնորհ Տ. Մուշեղ եպս. Բաբայանի, օծվեցին Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սուրբ Գեւորգ եկեղեցու խաչերն ու զանգը: Եկեղեցու բարերարը Ջոն Սթիվենսն է, իսկ շինարարական ծախսերի մի մասը հոգում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Եկեղեցու կառուցումը նախատեսված է ավարտել մայիս ամսին: Եկեղեցու ճարտարապետն Արտակ Ղուլյանն է: