Բեռնար Ուտիեն Գեւորգյան ճեմարանի ուսանողների համար մի քանի դասախոսություններ կարդաց

28.04.2011

Հայտնի հայագետ Բեռնար Ուտիեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի ուսանողների համար մի քանի դասախոսություններ կարդաց: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ` պարբերաբար հրավիրվում են տարբեր մասնագետներ իրենց գիտելիքներն ու փորձը կիսելու ապագա հոգեւորականների հետ: