Բացօթյա կինոդիտումներ և համերգներ կլինեն «Ֆրեսկո» փառատոնի օրերին
31.08.2020
Օգոստոսի 24-ին ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկել է «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երևանյան ծրագիրը, որը կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը։ Կինոդիտումները կլինեն Երևանի Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում ամեն օր, ժամը 19:00-23:00-ն: Կկազմակերպվի նաև բացօթյա երեք համերգ: