Բացվեց Հայկ և Էլզա Տիտիզյանների անվան «Վարպետաց դպրոց» հայորդյաց տունը

26.09.2017

Սեպտեմբերի 24-ին Երևանում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ներկայությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի` Հայկ և Էլզա Տիտիզյանների անունը կրող «Վարպետաց դպրոց» հայորդյաց տան բացման արարողությունը: