Բացվեց Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքը

22.06.2017

Հունիսի 19-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Հառիճի վանքում գործող Թրբանճյան ընծայարանի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությունը, որին ներկա էին նաև այս առիթով Հայաստան ժամանած բարերար Թրբանճյան ընտանիքի անդամները: